ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԹՈՒՆԻՍԸ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ<br /> ՈԼՈՐՏՈՒՄ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԹՈՒՆԻՍԸ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ
ՈԼՈՐՏՈՒՄ

  • 29-04-2008 19:25:00   |   |  Միջազգային
ԹՈՒՆԻՍ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան եւ Թունիսը համաձայնագիր են ստորագրել ատոմային էներգետիկայի բնագաւառում համագործակցութեան վերաբերեալ: Համաձայնագիրը ստորագրուել է Թունիսում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երկօրեայ պետական այցի ժամանակ: Փաստաթուղթը նախատեսում է համագործակցութիւն կրթութեան, հետազօտութիւնների, անվտանգութեան, ինչպէս նաեւ էլեկտրականության մատակարարումների եւ ուրանի որոնման երկրաբանահետախուզական աշխատանքների բնագաւառում: Սարկոզիի պաշտօնավարման ընթացքում սա արդէն հինգերորդ նմանօրինակ միջազգային համաձայնագիրն է. մինչ այս ատոմային ոլորտում համագործակցութեան մասին ֆրանսիացիները պայմանաւորուել են Մարոկկոյի, Ալժիրի, Լիբիայի եւ Արաբական Էմիրությունների հետ:
  -   Միջազգային