ԻՍԼԱՄԻՍՏ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՈՄԱԼԻՈՒՄ ԳՐԱՒԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔ<br />


ԻՍԼԱՄԻՍՏ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՈՄԱԼԻՈՒՄ ԳՐԱՒԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔ

  • 22-04-2008 15:37:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի հարաւում իսլամիստ գրոհայինները գրաւել են Գուդա եւ Դինսոր քաղաքները: Ենթադրւում է, որ այդ գործողութիւններն իրականացրել է «ալ-Շաբաաբ» խմբավորումը, որը վերջերս ԱՄՆ-ի կողմից ընդգրկուել է ահաբեկչական կազմակերպութիւնների ցուցակում: Քաղաքներից մէկի գրաւման ժամանակ սպանուել են կառավարական ուժերի չորս զինվոր, եւս յոթը վիրաւորուել:
  -   Միջազգային