ԱԼԺԻՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՒԱՌՈՒՄ<br />


ԱԼԺԻՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՒԱՌՈՒՄ

  • 17-04-2008 17:28:00   |   |  Միջազգային
ԱԼԺԻՐ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրը պատրաստ է Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել ատոմային էներգետիկայի բնագաւառում համագործակցութեան մասին, յայտարարել է Ալժիրի էներգետիկայի եւ հանքահորերի նախարար Շաքիբ Խելիլը: Նախարարը յայտնել է, որ ապրիլի վերջին այդ նպատակով Մոսկուայից պատուիրակութիւն կժամանի Ալժիր: Համաձայնագրի ստորագրումը գործնական քայլ կդառնայ երկու երկրների միջեւ պայմանավորվածությունների իրականացման ուղղութեամբ, որոնք ձեռք են բերուել Ալժիրի պետութեան ղեկավարի վերջերս Մոսկուա կատարած այցի ժամանակ: Ալժիրը ատոմի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցութեան մասին համաձայնագրեր է կնքել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՉԺՀ-ի, Արգենտինայի եւ ՀԱՀ-ի հետ, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
  -   Միջազգային