ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԵՎ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ XVI-Ը ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ<br /> ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԻՐԱԴՐՈՒԹԻՒՆԸ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԵՎ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ XVI-Ը ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԻՐԱԴՐՈՒԹԻՒՆԸ

  • 17-04-2008 17:26:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը եւ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Սպիտակ տանը քննարկել են Մերձաւոր Արեւելքի եւ Լատինական Ամերիկայի իրադրութիւնը, ահաբեկութեան դէմ պայքարի, բարոյական խնդիրների լայն շրջանակ: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ասւում է ԱՄՆ-ի եւ Սուրբ աթոռի համատեղ յայտարարութեյան մէջ, որ տարածել է ԱՄՆ-ի նախագահի մամլոյ ծառայութիւնը: Փաստաթղթի համաձայն, ամերիկեան վարչակազմի ղեկավարը եւ Հռոմի քահանայապետը «իրենց քննարկումների ընթացքում զգալի ուշադրութիւն են դարձրել Մերձաւոր Արեւելքին, յատկապէս իսրայելա-պաղեստինեան հակամարտութեան կարգաւորմանը»: Կողմերը նաեւ յայտնել են «երկուստեք աջակցութիւն Լիբանանի ինքնիշխանությանն ու անկախութեանը եւ ընդհանուր մտահոգութիվւն Իրաքի իրադրութեան առնչութեամբ, առանձնապէս այնտեղ եւ տարածաշրջանի այլ վայրերում քրիստոնեական համայնքների անյուսալի կացությամբ»,- նշւում է յայտարարութեյան մէջ: Ջ.Բուշը եւ Բենեդիկտոս XVI-ը նաեւ «հոյս են յայտնել, որ կդադարի բռնութիւնը, արագ եւ համապարփակ կկարգաւորուեն ճգնաժամերը, որոնցից տուժում է տուեալ տարածաշրջանը»:
  -   Միջազգային