ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ՄԵԾՈՒԹԵԱՄԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐՐՈՐԴ<br /> ՆԱՒԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ<br />


ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ՄԵԾՈՒԹԵԱՄԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐՐՈՐԴ
ՆԱՒԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ

  • 15-04-2008 19:12:00   |   |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայում յայտնաբերուել է աշխարհում մեծութեամբ երրորդ նաւթի հանքավայրը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Ազգային նաւթային գործակալութեան տնօրէն Խարոլդո Լիման: Նա նշել է, որ տեղեկատվությունն առայժմ նախնական է եւ հաստատման կարիք ունի, սակայն ստացուել է «Պետրոբրազ» բրազիլական ազգային նաւթային ընկերութեան աղբիւրից, որը մասնակցել է երկրաբանահետախուզական աշխատանքներին: Ըստ նրա, խօսքը «Կարիոկա» շելֆային տեղամասի խորջրեայ հանքավայրի մասին է, որի պաշարները կարող են կազմել 33 մլրդ բարէլ: «Այն կարող է դառնալ վերջին 30 տարիներին յայտնաբերուած խոշորագոյն հանքավայրը, եւ այսօրուայ դրութեամբ` իր մեծութեամբ երրորդն աշխարհում»,- ասել է Ազգային նաւթային գործակալութեան ղեկավարը:
  -   Միջազգային