ԻՍՐԱՅԵԼԸ ՏԱՆԿԵՐ Է ՄՏՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ՏԱՆԿԵՐ Է ՄՏՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾ

  • 11-04-2008 17:52:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տասը իսրայելական տանկ եւ երկու զրահապատ բուլդոզեր մտել են Գազայի հատուած, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ինչպէս յայտնել է Իսրայելի պաշտպանութեան բանակի ներկայացուցիչը, ծանր տեխնիկան գործողութիւն է իրականացնում պաղեստինցի փախստականների Բուրեյջ ճամբարից ոչ հեռու` դիմակայելով պաղեստինցի արմատականների ակտիւ դիմադրութիւնը, որոնք իսրայելցիներին գնդակոծում են ականանետներից եւ հրաձգային զենքից: Աւելի վաղ Գազայի հատուածի Խան-Յունիս քաղաքի շրջանում իսրայելական ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով զոհուել է ՀԱՄԱՍ շարժման երկու գրոհային:
  -   Միջազգային