ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՆ ՄԻԱՍԻՆ ԿԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵՆ ՈՒՐԱՆ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՆ ՄԻԱՍԻՆ ԿԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵՆ ՈՒՐԱՆ

  • 11-04-2008 15:16:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը եւ Մոնղոլիան ստորագրել են համատեղ գործողութիւնների ծրագիր, համաձայն որի ռուս մասնագէտները աջակցութիւն են ցուցաբերելու Մոնղոլիայի տարածքում ուրանի հետախուզմանը, արդիւնահանմանն ու վերամշակմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ստորագրուել է Մոսկուայում երկու երկրների վարչապետների ընդլայնուած բանակցութիւնների արդիւնքում: Ինչպէս յայտնել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, ուրանի պաշարները Մոնղոլիայում կարող են գերազանցել 100 հազար տոննան:
  -   Միջազգային