ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱՏՕ-Ի ՎՐԱՅ<br /> ՆԵՐԱԶԴՈՒՄ Է ԻՐ ԷՆԵՐԳԱՊԱՇԱՐՆԵՐՈՎ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱՏՕ-Ի ՎՐԱՅ
ՆԵՐԱԶԴՈՒՄ Է ԻՐ ԷՆԵՐԳԱՊԱՇԱՐՆԵՐՈՎ

  • 09-04-2008 18:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը կարող է ազդել ՆԱՏՕ-ի որոշումների վրայ, եւ նա արդէն իսկ օգտվեց նման հնարաւորութիւնից դաշինքի կողմից Ուկրաինայի եւ Վրաստանի հարցի քննութեան ժամանակ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Վզգլյադ» թերթը, յայտարարել է ամերիկացի յայտնի հանրապետական սենատոր, Սենատի արտաքին գործերի յանձնաժողովի նախագահի տեղակալ Ռիչարդ Լուգարը: «Ես այն եզրակացութեան եմ հանգել, որ Գերմանիայի առարկութիւնները ՆԱՏՕ-ի անդամութեան գործողութիւնների ծրագրին Ուկրաինայի եւ Վրաստանի միանալու դէմ մեծապէս կապուած էին Ռուսաստանի եւ էներգետիկայի հետ»,- յայտարարել է Լուգարը ԱՄՆ-ի Սենատի լսումների ժամանակ: Ընդգծելով, որ «ՆԱՏՕ-ի որոշ անդամներ ներկայումս կախուած են Ռուսաստանից իրենց էներգետիկայի ոլորտում», Լուգարը արծարծել է այն հարցը, թէ արդեօք դրանով իսկ Ռուսաստանը հնարաւորութիւն չի ստացել արգելափակելու ՆԱՏՕ-ի որոշումները. «Արդեօ՞ք Ռուսաստանին իր էներգետիկ պաշարները ՆԱՏՕ-ի գործողութիւնների վրայ վետոյի փաստացի իրաւունք չեն տրամադրում»,- ասել է Լուգարը:
  -   Միջազգային