ՀՀ ԿԲ-Ն ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉԵԼ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br /> ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ<br />


ՀՀ ԿԲ-Ն ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉԵԼ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

  • 08-04-2008 20:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 8-ի նիստում հաստատել է «Ներդրումային ծառայութիւններ մատուցող անձանց գործունէութեան նկատմամբ պահանջները» կանոնակարգը, «Ներդրումային ընկերութիւնների հաշուապահական հաշուառման հաշուային պլանը», «Ներդրումային ընկերութիւնների հաշուապահական հաշուառման հաշուային պլանի կիրառման հրահանգը», «ՀՀ ԿԲ կողմից միջազգային շուկայում կնքուած ֆյուչերսային պայմանագրերի հաշուապահական հաշուառման կարգը» եւ ՀՀ ԿԲ-ի ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների 2007թ.-ի չորրորդ եռամսյակի եւ 2007թ.-ի տարեկան ծրագրի կատարողականը: Ըստ ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան, խորհրդի որոշմամբ փոփոխութիւններ են կատարուել ՀՀ ԿԲ 2008թ.-ի ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների տարեկան ծրագրում, «ՀՀ կենտրոնական բանկի հաշուապահական հաշուառման վարման կանոնները» ձեռնարկում եւ «Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական բանկի հաշուապահական հաշուառման հաշիւների եւ Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական բանկի արտահաշուեկշռային հաշուառման հաշիւների պլանում»: Լրացում է կատարուել 2008-2009թթ.-ին ՀՀ յուշադրամների թողարկման ծրագրում: Խորհրդի որոշմամբ, փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարուել «ՀՀ տարածքում գործող բանկերի հաշուապահական հաշուառման հաշուային պլանում», «ՀՀ տարածքում գործող բանկերի հաշուապահական հաշուառման հաշուային պլանի կիրառման հրահանգում», «ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպութիւնների հաշուապահական հաշուառման հաշուային պլանում» եւ «ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպութիւնների հաշուապահական հաշուառման հաշուային պլանի կիրառման հրահանգում»: ՀՀ ԿԲ-ի խորհրդի որոշմամբ, ուժը կորցրած են ճանաչուել «Միտրա» ՍՊԸ-ի եւ «ԱՒԱՆԳԱՐԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԲՐՈՔԵՐՍ» ՍՊԸ-ի ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունէութեան լիցենզիաները: Բացի այդ, խորհուրդը հաստատել է 2008-2009թթ.-ին յուշադրամների թողարկման ծրագրով նախատեսուած` Կովկասի կենդանական աշխարհը միջազգային ծրագրի «Բեզօարեան այծ», «Կովկասեան թավոտն բվիկ» յուշադրամների ուրուագծերը, 2008-2009թթ.-ին յուշադրամների թողարկման ծրագրով նախատեսուած «Կենդանակերպի նշաններ» միջազգային ծրագրի շրջանակներում թողարկվելիք ոսկէ յուշադրամների ուրուագծերը եւ տեխնիկական չափանիշները, ինչպէս նաեւ այդ ժամանակահատուածում թողարկման համար նախատեսուած յուշադրամները շրջանառութեան մէջ դնելու ժամկէտները եւ դրանց նկարագրութիւնները:
  -   Տնտեսութիւն