ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐԻ ՈՐԴՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 30 ՏԱՐՈՒԱՅ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԻՒՆ<br />


ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐԻ ՈՐԴՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 30 ՏԱՐՈՒԱՅ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԻՒՆ

  • 28-03-2008 18:45:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի որդուն` Մարկ Թետչերին, սպառնում է 30-ամեայ բանտարկութիւն` 2004 թուականին նաւթով հարուստ Հասարակածային Գուինեայում յեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցելու համար: Ինչպէս գրում է «Թելեգրաֆ» թերթը` վկայակոչելով Հասարակածային Գվինէայի գլխաւոր դատախազ Խոսե Օլո Օբոնոյին, աֆրիկեան այդ երկրի իշխանութիւնները մտադիր են շարունակել Մարկ Թետչերին «հետապնդել»: Ներկայումս Թետչերը ապրում է Իսպանիայում: Գվինէայի իշխանութիւնները մտադիր են հասնել նրա էքստրադիցիային Հասարակածային Գվինէա: Մարկ Թետչերը ժխտում է իր մասնակցութիւնը Հասարակածային Գուինեայում 2004 թուականին յեղաշրջման փորձի կազմակերպմանն ու ֆինանսաւորմանը:
  -   Միջազգային