ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ՓԵՍԱՆ ՀԵՌԱԿԱՅ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 20<br /> ՏԱՐՈՒԱՅ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ<br />


ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ՓԵՍԱՆ ՀԵՌԱԿԱՅ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 20
ՏԱՐՈՒԱՅ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ

  • 26-03-2008 17:39:00   |   |  Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախկին փեսան` Ռահատ Ալիեւը եւ հանրապետութեան ազգային անվտանգութեան կոմիտէի նախկին նախագահ Ալնուր Մուսաեւը հեռակայ դատապարտուել են 20 տարուայ ազատազրկման պետական յեղաշրջում նախապատրաստելու համար, հաղորդում է Ղազախստանի գլխաւոր դատախազութիւնը: Այսօր Ակմոլայի կայազորի զինուորական դատարանում աւարտուել է Ղազախստանի 16 քաղաքացիների, այդ թւում Ալիեւի, Ալնուր Մուսաեւի եւ միւսների նկատմամբ քրէական գործի քննութիւնը: Խմբի անդամները մեղադրւում էին ծանր հանցագործություններում: Դատաւարութեան ընթացքում ապացուցուել է, որ Ալիեւի ղեկավարութեամբ իրականացուել է երկրում իշխանութեան բռնազաւթման նախապատրաստութիւն: Ռահատ Ալիեւը եւ Ալնուր Մուսաեւը թաքնվում են արտասահմանում: Ղազախստանի նախագահի նախկին փեսան կտրականապէս հերքում է իր դէմ յարուցուած մեղադրանքը` յայտարարելով, որ ինքը քաղաքական ինտրիգների զոհ է դարձել այն բանից յետոյ, երբ իր նախագահական հավակնությունների մասին իմացել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
  -   Միջազգային