ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ Է ԴԱՐՁԵԼ ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՏՈՅԻ ՆԱԽԿԻՆ<br /> ՕԳՆԱԿԱՆԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ Է ԴԱՐՁԵԼ ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՏՈՅԻ ՆԱԽԿԻՆ
ՕԳՆԱԿԱՆԸ

  • 24-03-2008 20:01:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի Ազգային վեհաժողովը (խորհրդարանի ստորին պալատը) 2007 թուականի դեկտեմբերի վերջին սպանուած նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի նախկին օգնական, 55-ամեայ Սայեդ Յուսաֆ Ռազա Գիլանիին երկուշաբթի ընտրել է կառավարութեան նոր ղեկավար, հաղորդում է Reuters գործակալութիւնը: Գիլանիի թեկնածությունն առաջադրել էին ընդդիմադիր երկու ամենախոշոր կուսակցութիւնները, որոնք յաղթել էին փետրուարի 18-ի խորհրդարանական ընտրութիւններում:
  -   Միջազգային