«ԲՐԻԳԱԴԱ» ՍԵՐԻԱԼԻ ՌԵԺԻՍՈՐԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 13 ՏԱՐՈՒԱՅ<br /> ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ<br />


«ԲՐԻԳԱԴԱ» ՍԵՐԻԱԼԻ ՌԵԺԻՍՈՐԻ ՈՐԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 13 ՏԱՐՈՒԱՅ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ

  • 18-03-2008 19:01:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեւերոդվինսկի քաղաքային դատարանը խիստ ռեժիմի գաղութում 13 տարուայ բանտարկութեան է դատապարտել «Բրիգադա» սերիալի ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի որդուն: Այս մասին, ինչպէս հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, յայտնել է Սեւերոդվինսկի դատախազի օգնական Արսենի Կոռիտովը: 2007 թուականի դեկտեմբերին Լեոնիդ Սիդորովը եւ իր ընկեր Սեմյոնովը հարբած վիճակում ներխուժել են կոմունալ բնակարանի հարեւանների սենեակը, որտեղ այդ պահին գտնուել են երկու տղամարդ եւ կին: Նրանք երկար ծեծել են նրանց, կնոջը նաեւ բռնաբարել, որից յետոյ նրա վրայ շուռ տուել սառնարանը: Ստացած վնասվածքներից կինը վախճանուել է: Դատավճռի հրապարակումից յետոյ դատապարտուածները յայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:
  -   Միջազգային