ՔԱԲՈՒԼՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԻ ԳՐՈՀԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 6 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ՔԱԲՈՒԼՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԻ ԳՐՈՀԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 6 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 13-03-2008 19:26:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկով լցուած աւտոմեքենան` ցանկանալով ոչնչացնել ամերիկացի զինծառայողների զրահամեքենան: Յարձակումն իրականացուել է Քաբուլի օդանավակայանին մօտակայ ճանապարհին: Պայթիւնի հետեւանքով զոհուել են 6 աֆղան քաղաքացիներ, 20-ից աւելին տարբեր աստիճանի ծանրութեան վէրքեր ստացել: Ճանապարհի վրայ պայթիւնից բռնկուել են մի քանի աւտոմեքենաներ: Ամերիկացիներից ոչ ոք լրջօրէն չի տուժել: Այս մասին յայտնել է Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչ փոխգնդապետ Դեյվիդ Ջոնսոնը:
  -   Միջազգային