ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ<br />


ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

  • 13-03-2008 16:52:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը այսօր ցրել է խորհրդարանը եւ վաղաժամկէտ ընտրութիւններ նշանակել մայիսի 11-ին: Այս մասին հաղորդել է ՏԱՆՅՈՒԳ գործակալութիւնը: Կոալիցիոն կառավարութիւնը վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի գլխաւորութեամբ, որ երկուշաբթի խօստովանել էր Կոսովոյի եւ եվրաինտեգրացման խնդիրների առնչութեամբ ընդհանուր քաղաքականութիւն վարելու անկարողութիւնը, պետութեան ղեկավարին առաջարկել էր համատեղել խորհրդարանական եւ տեղական ընտրութիւնները եւ դրանք անցկացնել մայիսի 11-ին: Խորհրդարանական ընտրութիւնները պէտք է Սերբիային հնարաւորութիւն ընձեռեն ձեւաւորելու նոր կառավարող մեծամասնութիւն:
  -   Միջազգային