ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԳՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ<br />


ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԳՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ

  • 12-03-2008 19:35:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Շարլ Պասկուան չորեքշաբթի Փարիզի դատարանի կողմից դատապարտուել է մէկուկէս տարուայ պայմանական ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը` վկայակոչելով «Ֆրանսպրեսին»: 80-ամեայ Պասկուան մեղաւոր է ճանաչուել նրանում, որ Եվրոխորհրդարանում իր ընտրուելու քարոզարշավի ֆինանսաւորման համար օգտագործել է Աննեմաս քաղաքում գտնուող խաղատան վաճառքի արդիւնքում ստացուած 1,143 մլն եվրոն, որին նա, նախարար եղած ժամանակ, տնտեսական գործունէութեան արտօնութիւն էր տուել 1994 թուականին: «Ըստ ամենայնի մենք վերաքննիչ բողոք կներկայացնենք: Պարոն Պասկուան մտադիր է օգտագործել բոլոր իրաւական միջոցները, այդ թւում Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը, իր արժանապատվությունը պաշտպանելու համար»,- յայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Լեֆ Ֆոստերը:
  -   Միջազգային