ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՅԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ 16-ՐԴ<br /> ԱՆԳԱՄ<br />


ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՅԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ 16-ՐԴ
ԱՆԳԱՄ

  • 10-03-2008 18:56:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախագահական ընտրութիւնները յետաձգւում են արդէն 16-րդ անգամ, այս անգամ մինչեւ մարտի 25-ը, հաղորդում է Reuters գործակալութիւնը: Լիբանանի խորհրդարանի խօսնակ, ընդդիմութեան առաջնորդներից Նաբիհ Բերրին երկուշաբթի յայտարարել է, որ Լիբանանի խորհրդարանի նիստը, որի ընթացքում պէտք է ընտրվի պետութեան ղեկավարը, մարտի 11-ից յետաձգւում է մինչեւ մարտի 25-ը: Խոր քաղաքական ճգնաժամով համակուած երկրում սա արդէն ընտրութիւնների օրուայ 16-րդ հետաձգումն է` սկսած 2007 թուականի սեպտեմբերի 25-ից: Պետութեան ղեկավարի պաշտօնը Լիբանանում թափուր է մնում անցած տարուայ նոյեմբերի 24-ից:
  -   Միջազգային