ԻՍՊԱՆԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ՅԱՂԹԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ<br />


ԻՍՊԱՆԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ՅԱՂԹԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ

  • 10-03-2008 15:57:00   |   |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիրակի Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրութիւններում յաղթել է կառավարող Սոցիալիստական բանուորական կուսակցութիւնը (ՍԲԿ), յայտարարել է երկրի վարչապետ սոցիալիստ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն: «ՍԲԿ-ն յաղթել է` մեծացնելով իր պատգամաւորների թուաքանակը նախորդ գումարման խորհրդարանի համեմատ»,- յայտարարել է վարչապետը: Ընտրութիւնների արդիւնքներին համապատասխան, ՍԲԿ-ն խորհրդարանում ստացել է 168 տեղ (2004 թուականի ընտրութիւններում` 164 տեղ), նրա հիմնական մրցակիցը` պահպանողական Ժողովրդական կուսակցութիւնը ստացել է 154 տեղ: Մնացած տեղերը (ընդամէնը խորհրդարանում 350 տեղ է) բաժանուել են եւս ութ, հիմնականում տարածաշրջանային կուսակցութիւնների միջեւ:
  -   Միջազգային