ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ<br /> «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ<br /> ԴԻՄՈՒՄՈՎ ՅԱՐՈՒՑՈՒԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՅԹԸ<br />


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ
ԴԻՄՈՒՄՈՎ ՅԱՐՈՒՑՈՒԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՅԹԸ

  • 07-03-2008 14:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը մարտի 6-ին դադարեցրել է «Սպառողների իրաւունքների պաշտպանութիւն» հասարակական կազմակերպութեան դիմումի հիման վրայ յարուցուած վարչական վարոյթը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի մամլոյ ծառայութիւնից: Հ/կ-ն դիմել էր Յանձնաժողով` նշելով, որ 2007թ.-ի նոյեմբերի 1-ից հանրապետութիւնում գործող աւիաընկերութիւնները աւիատոմսերի դոլարային գներն իրենց բացարձակ արժէքով փոխարինել են եւրոյով` առանց փոխարժէքի որեւէ տարբերութեան, ինչի արդիւնքում աւիատոմսերի գները 47%-ով թանկացել են: Վարոյթի ընթացքում ՀՀ Քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութիւնը յայտնել է, որ աւիաընկերութիւնների կողմից աւիատոմսերի գնագոյացման գործընթացը կարգաւորւում է տուեալ աւիաընկերութեան կողմից եւ որ դրանց դոլարային գները եւրոյով փոխարինելու համար հիմք հանդիսացող եւ տուեալ գործընթացը կարգաւորող փաստաթղթեր չունի: Աւիաընկերութիւնների կողմից ներկայացուած տեղեկատուութեան վերլուծութեան արդիւնքում պարզուել է, որ նշուած գործընթացը պայմանաւորուած է եղել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից ընդունուած որոշումով: Ըստ այդմ, բոլոր տոմսերի արժէքները, դրանց վերաբերող վճարները եւ այլ գանձումները ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան) փոխւում են ԱՄՆ դոլարից` եւրոյի: Անցման գործակից է հանդիսացել IROE գործակիցը, որը հաւասար է եղել 0,73166 եւրօ 1 դոլարի դիմաց: Որոշ աւիաընկերութիւններ իրենց գրութիւններում նշել են, որ տեղի է ունեցել աւիատոմսերի արժէքի որոշակի թանկացում, սակայն տուեալ փաստը կապուած է աւիավառելիքի գների, հարկերի եւ այլ տարրերի արժէքի փոփոխութեան հետ: Աւիաընկերութիւնները ներկայացրել են նաեւ հիմնական օդային ուղիներով կատարւող չուերթների միեւնոյն ուղղութեան եւ միեւնոյն տեսակի աւիատոմսերի գները, որոնք վկայում են , որ ԱՄՆ դոլարից եւրոյի փոփոխման ընթացքում կիրառուել է վերոհիշյալ` IATA-ի կողմից առաջարկուած գործակիցը: Վերլուծելով առկայ տեղեկատուութիւնը եւ հաշուի առնելով այն փաստը, որ «Սպառողների իրաւունքների պաշտպանութիւն» հ/կ-ն իր դիմումում բարձրացուած հարցի վերաբերեալ չի ներկայացրել փաստաթղթային ապացոյցներ, Յանձնաժողովը գտել է, որ դիմումում նշուած պնդումը, թէ հանրապետութիւնում գործող աւիաընկերութիւնները աւիատոմսերի դոլարային գները փոխարինել են եւրոյով առանց փոխարժէքի որեւէ տարբերութեան, չի համապատասխանում իրականութեանը:
  -   Տնտեսութիւն