ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻ ՆԱԽԿԻՆ ԿԻՆԸ<br />


ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻ ՆԱԽԿԻՆ ԿԻՆԸ

  • 06-03-2008 17:40:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Սեսիլյա Սիգաներ-Ալբենիցը մարտի վերջին կամուսնանա գովազդային գործակալութեան սեփականատեր Ռիշար Ատտիասի հետ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Սեսիլյան եւ Ատտիասը կապուած են հին կապերով: Դեռեւս 2005 թուականի մայիսին Սեսիլյան լքել է Սարկոզիին եւ ութ ամիս անցկացրել ԱՄՆ-ում, սակայն աւելի ուշ վերադարձել ամուսնու մօտ, որը պայքարի մէջ էր մտել ֆրանսիական պետութեան ղեկավարի պաշտօնի համար:
  -   Միջազգային