ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ 17-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br /> ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ 17-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ

  • 05-03-2008 18:31:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեանը կմասնակցեն 8 թիմեր, որոնք վիճակահանութեամբ դասաւորուել են հետեւեալ յաջորդականութեամբ. 1. «Արարատ» (Երեւան), 2. Ուլիս (Երեւան), 3. «Բանանց» (Երեւան), 4. «Շիրակ» (Գիւմրի), 5. «Միկա» (Աշտարակ), 6. «Գանձասար» (Կապան), 7. «Փիւնիկ» (Երեւան), 8. «Կիլիկիա» (Երեւան): 1-ին փուլում, որը նախատեսուած է ապրիլի 6-ին, տեղի կունենան «Արարատ» - «Կիլիկիա», «Փիւնիկ» - «Ուլիս», «Միկա» - «Շիրակ», «Գանձասար» - «Բանանց» հանդիպումները: Առաջնութեան վերջնական խաղացանկը կհրապարակուի առաջիկայ օրերին: Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի մրցաշարին նույնպես կմասնակցեն 8 թիմեր:
  -   Սպորտ