ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԳՆԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ<br /> ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ԳՆԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ

  • 03-03-2008 17:41:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դուստրը, ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Վիկտոր Պինչուկի կինը` Ելենա Պինչուկը, Լոնդոնում գնել է ամենաթանկ առանձնատունը, հաղորդում է բրիտանական The Evening Standart թերթը: Պարբերականի տուեալներով, նա Լոնդոնի Քենսինգտոն հեղինակաւոր թաղամասում հինգ հարկանի վիկտորիանական առանձնատան համար վճարել է 80 մլն ֆունտ ստերլինգ (159 մլն դոլար): Նախկինում Լոնդոնի եւ աշխարհի անշարժ գոյքի գնի ռեկորդը պատկանում էր հնդկաստանցի պողպատաձուլական մագնատ Լակշմի Միտալին, որը Քենսինգտոնում 2004 թուականին տուն էր գնել 67 միլիոն ֆունտ ստերլինգով:
  -   Միջազգային