ՄՈՍԿՈՒԱՆ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ<br />


ՄՈՍԿՈՒԱՆ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

  • 29-02-2008 17:36:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Մոսկուայում համաներում է յայտարարւում միգրանտների համար, ովքեր լեգալ կարգավիճակ չեն ստացել, հաղորդում է «ինտերֆաքսը»: Արտասահմանցիների մեծ մասը չեն ուզում «դուրս գալ ստուերից», որովհետեւ երկյուղում են բռնվելուց, համարում է Միգրացիայի դաշնապետական ծառայութեան Մոսկուայի վարչութեան պետ Ֆյոդոր Կարպովեցը: «Հաշուի առնելով այդ իրավիճակը, մենք ընդունեցինք հետեւեալ որոշումը. վաղվանից ցանկացած արտասահմանեան քաղաքացի կարող է համարձակ գալ մեզ մօտ ՄԴԾ եւ լեգալ կարգավիճակ ստանալ: Մենք նրան կտրամադրենք միգրացիոն քարտ եւ կդնենք միգրացիոն հաշուառման: Լեգալացումը կարժենա 2 հազար ռուբլի»,- պարզաբանել է Կարպովեցը: «Եթէ մէկ ամսուայ ընթացքում լեգալ կարգավիճակ ստացած միգրանտը չտեղավորվի աշխատանքի կամ ուսման, նա պարտաւոր կլինի մեկնել Մոսկուայից»,- նշել է նա: Մէկ տարում Մոսկուայում միգրացիոն հաշուառման են կանգնել 1 մլն 740 հազար միգրանտներ:
  -   Միջազգային