ԱՆԴՐԱՆԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԸ ԱՆՑԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ԱՆԴՐԱՆԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԸ ԱՆՑԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 28-02-2008 18:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Ռոզետո դել Աբրուցի քաղաքում անցկացուող բռնցքամարտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում յայտնի դարձան կիսաեզրափակիչի մասնակիցները: Հայաստանի 7 մարզիկներից ասպարէզում մնացել է միայն Անդրանիկ Յակոբեանը (75 կգ, Էջմիածին), որը քառորդ եզրափակիչում յաղթեց Նիկոլայ Վեսելովին (Բելառուս): Կիսաեզրափակիչում` փետրուարի 29-ին, նա կմրցի Նաիմ Տերբունջայի (Շուեդիա) հետ: Դերենիկ Գիժլարեանը քառորդ եզրափակիչում պարտուեց եւ պայքարից դուրս մնաց:
  -   Սպորտ