ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ՍՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒԵԼ Է<br /> ՀԻՒԱՆԴԱՆՈՑ<br />


ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ՍՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒԵԼ Է
ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

  • 28-02-2008 17:52:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի վարչապետ Իւլեա Տիմոշենկոն հիւանդութեան սրման պատճառով հոսպիտալացվել է: Այս մասին յայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովը: Կանխավ Տիմոշենկոյի մօտ գրիպ էին ախտորոշել: Չորեքշաբթի Տիմոշենկոն չի մասնակցել կառավարութեան նիստին: Երկրի վարչապետի հիւանդութեան մասին հաղորդումներ առաջին անգամ չեն ստացւում: Յունվարի կէսին անգինայի պատճառով նա ներկայ չէր գտնուել ԱԽ-ի նիստին, որի ընթացքում քննարկւում էին հողային հարցերը: Այնուհետեւ Տիմոշենկոն նոյն այդ պատճառով չկարողացաւ մասնակցել Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողութեանը: Նրա փոխարէն Թբիլիսի մեկնեց փոխվարչապետ Գրիգորի Նեմիրյան:
  -   Միջազգային