ՆԵՐԿԱՅՈՒՄՍ 250 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱՅ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է<br /> ԱՇԽԱՐՀԻ 20 ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՈՒԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԳՕՏԻՆԵՐՈՒՄ<br />


ՆԵՐԿԱՅՈՒՄՍ 250 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱՅ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է
ԱՇԽԱՐՀԻ 20 ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՈՒԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԳՕՏԻՆԵՐՈՒՄ

  • 27-02-2008 20:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր 250 հզ. երեխայ է ծառայութիւնն անցկացնում աշխարհի 20 երկրների զինուած հակամարտութեան գօտիներում: Ինչպէս յայտնում է «Human Rights Watch» իրաւապաշտպան կազմակերպութիւնը, այս մանկահասակ զինվորները եւ տղաներ, եւ աղջիկներ են, երբեմն անգամ 8 տարեկան, որոնք ծառայում են կառավարական բանակներում, կառավարութեան հետ կապ ունեցող աշխարհազորներում եւ զինուած ընդդիմադիր խմբերում: Նրանք ծառայում են որպէս լրտեսներ, լրատարներ, պահակներ, խոհարարներ, բեռնակիրներ, անվտանգութեան ծառայողներ, իսկ յաճախ նաեւ` ճակատի առաջին գծի մարտիկներ: Իգական սեռի մանկահասակ շատ զինվորներ պարտադրուած են ծառայել որպէս իրենց հրամանատարների «կանայք»: Ըստ կազմակերպութեան` թէեւ շատ մանկահասակ զինվորներ յայտնաբերուել են ոչ կառավարական զինուած ընդդիմադիր խմբերում, սակայն Պետդեպարտամենտը հաղորդում է, որ ինը երկրի կառավարութիւն ներգրաւուած է մանկահասակ զիրնվորներին օգտագործելու մէջ: ԱՄՆ-ի կառավարութիւնը զինուորական աջակցութիւն է ցուցաբերում նրանցից ութին: «Այս կառավարություններից մի քանիսը հավաքագրում են երեխաներին իրենց սեփական զինուած ուժերում, մինչդեռ ուրիշներն ուղղակիօրէն կապուած են այն աշխարհազորների հետ, որոնք երեխաներին օգտագործում են պատերազմներում: Դրանց թւում են Բուրունդին, Չադը, Կոլումբիան, Կոտ Դ'Իվուարը, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետութիւնը, Շրի Լանկան, Սուդանը եւ Ուգանդան»,- նշում է «Human Rights Watch»-ը` յաւելելով, որ ԱՄՆ-ի կողմից այս երկրներին տրամադրուող ռազմական օժանդակությունը տատանւում է ռազմական մարզումների համար ֆինանսաւորման փոքր գումարներից մինչեւ հարիւրաւոր միլիոններ` զենքերի, մարզումների եւ ռազմական ֆինանսաւորման համար: Ըստ կազմակերպութեան` «ԱՄՆ-ի` հարկերից առաջացած գումարները չպէտք է օգտագործվեն` աջակցելու համար որպէս զինվորներ` երեխաների շահագործմանը: Աւելին, ԱՄՆ զենքերը չպէտք է ի վերջոյ յայտնուեն երեխաների ձեռքում»: Ինչպէս նշում է «Human Rights Watch»-ը, սենատորներ Ռիչարդ Դըրբինը եւ Սեմ Բրաունբեքը ներկայացրել են Մանկահասակ զինվորների կանխարգելման օրինագիծ: Օրէնքը սահմանափակելու է վերոնշեալ կառավարութիւններին ԱՄՆ-ի կողմից տրամադրուող ռազմական օգնութեան 5 կատեգորիաները (Միջազգային ռազմական կրթութիւն եւ վերապատրաստում, Արտաքին ռազմական ֆինանսաւկորում, Ռազմական վաճառք արտերկրում, Ուղղակի առեւտրային գործարքներ, ինչպէս նաեւ Աւելցուկային պաշտպանական պարագաներ), քանի դեռ նրանք վերջ չեն տուել մանկահասակ զինվորների հաւաքագրման եւ նրանց օգտագործման մէջ ցանկացած ներգրավվածության:
  -   Միջազգային