«CEBIT 2008»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 3 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


«CEBIT 2008»-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 3 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 27-02-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Սորսիո», «Թի-Իքս Սիսթեմզ» եւ «Էյ-Սի-Թի» ընկերութիւնները կներկայացնեն Հայաստանը մարտի 4-9-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացուելիք տեղեկատուական, հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային աւանդական «CeBIT 2008» ցուցահանդեսին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան մամլոյ ծառայութեան ղեկավար Մանե Մանասեանը: Նրա խօսքերով, ցուցահանդեսին Հայաստանի նշուած ոլորտների ձեռքբերումները կներկայացնեն նաեւ միութեան ու ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութեան ներկայացուցիչները: Նշուեց, որ «CeBIT 2008»-ին Հայաստանի մասնակցութեանն աջակցում են ՀՀ կառավարութիւնը, ԻՏՁՄ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան «Կրթութեյամբ զարգացման ծրագիրը»: Ըստ Մ.Մանասեանի, Հայաստանը CeBIT-ին մասնակցում է 2000թ.-ից: Այս տարուայ ցուցահանդէսում, ինչպէս եւ 2007թ.-ին, Հայաստանի տաղաւարը կզբաղեցնի 15 քառակուսի մետր մակերես: «CeBIT 2007»-ին մասնակցել են հայկական 6 ընկերութիւններ; Նշուեց նաեւ, որ «CeBIT»-ը միջազգային տեղեկատուական, հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների խոշորագոյն ցուցահանդեսներից է, որն անցկացւում է 1996թ.-ից: Ցուցահանդէսի տաղավարներն զբաղեցնում են 1 մլն քառ/մ ընդհանուր տարածք: 2007թ-ին ցուցահանդեսն ունեցել է 380 հազար այցելու:
  -   Տնտեսութիւն