ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ<br /> ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ
ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 27-02-2008 13:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 28-ին Չեխիայի Խրուդիմ քաղաքում կմեկնարկի ֆուտզալի աշխարհի առաջնութեան եւրոպական գօտու 6-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկուած է նաեւ Հայաստանի հաւաքականը: Նոյն խմբում են նաեւ Ադրբեջանի, Չեխիայի եւ Ֆինլանդիայի թիմերը: Փետրուարի 28-ին Հայաստանի հաւաքականը կմրցի Ադրբեջանի, փետրուարի 29-ին` Չեխիայի, իսկ մարտի 2-ին` Ֆինլանդիայի մարզիկների հետ: Հայաստանի ֆուտզալի հաւաքականը 3-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնութեան խմբային մրցաշարին:
  -   Սպորտ