ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ Է 22,5 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ<br />


ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ Է 22,5 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ

  • 26-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ յունուարին Հայաստանի հարկային պետական ծառայութեան մարմինների կողմից հավաքագրվել է 22 մլրդ 50 մլն դրամի (մօտ 73,7 մլն ԱՄՆ դոլար) հարկեր եւ տուրքեր: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՊԾ-ի մամուլի ծառայութիւնից, պլանային ցուցանիշը 140 մլն դրամով գերակատարուել է: 2006թ.-ի յունուարին պետբիւջէ է մուտքագրուել 16 մլրդ 636 մլն դրամ: Նոյն ամսին սոցիալական ապահովագրութեան վճարները կազմել են աւելի քան 6 մլրդ դրամ` անցած տարուայ 5 մլրդ 350 մլն-ի դիմաց: Այս դէպքում պլանային ցուցանիշը գերակատարուել է շուրջ 215 մլն դրամով:
  -   Տնտեսութիւն