ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 137 ՏԱՐԻ ԱՊՐԱԾ ԿԻՆԸ<br />


ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 137 ՏԱՐԻ ԱՊՐԱԾ ԿԻՆԸ

  • 26-02-2008 18:18:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսում վախճանուել է աւելի քան 137 տարի ապրած կին: Այս մասին յայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Գինեսի ռեկորդների գիրքը այդպէս էլ չիմացաւ Սինայի թերակղզու այս երկարակյացի մասին, որ համեստ ապրեց երեք հարիւրամեակներում եւ վկայ դարձաւ, թէ ինչպէս երկիրը միապետությունից վերածուեց հանրապետութեան, իսկ Սինայը հասցրեց երկու անգամ «փոխել տիրոջը»: Արեւելյան թերակղզին բնակեցուած է, գերազանցապէս, բեդվիններով, որոնք փառաբանված են երկարակեցությամբ: Նրանք եգիպտական երկիր են եկել 642 թուականին Սաուդյան Արաբիայից, պահպանել իրենց կենսաձեւը, լեզուն եւ երբեմն անգամ չեն հասկանում հարեւան ցեղերի իրենց ազգակիցներին:
  -   Միջազգային