2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ<br /> ՔԱՐՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 1,55 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է<br />


2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ
ՔԱՐՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 1,55 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է

  • 21-02-2008 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի տարեվերջի դրութեամբ Հայաստանում յաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացուել է ՀՀ տարածքում գործող 20 առեւտրային բանկերի կողմից, որոնք բոլորն էլ անդամակցում են «արքայ» քարտերով վճարումների միասնական համակարգին: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայութեան, 2007թ.-ի ընթացքում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացուել է 213 մլրդ 634 մլն դրամի (աւելի քան 624,5 մլն ԱՄՆ դոլար) 4 մլն 428 հազ. 550 գործառնութիւն: Այդ թւում, քարտերով անկանխիկ վճարումների ծաւալը կազմել է մօտ 17 մլրդ 35 մլն ՀՀ դրամ: Նշուած անկանխիկ գործառնութիւնների ծաւալում ինտերնետ միջավայրում իրականացուած գործառնութիւնների ծաւալը կազմել է 842 մլն դրամ (էլեկտրոնային առեւտուր` 457 մլն դրամ, քարտից-քարտ փոխանցումներն 385 մլն դրամ): Քարտերով իրականացուած գործառնութիւնների ընդհանուր ծաւալը 2006թ.-ի համեմատ աւելացել է 1,55 անգամ (75 մլրդ 388 մլն դրամով), իսկ քանակը` 1,46 անգամ (1 մլն 398 հազ. 981): Անցած տարուայ ընթացքում քարտերով իրականացուած անկանխիկ վճարումների ծաւալը կազմել է քարտային գործառնութիւնների մօտ 8%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնութիւնների ծաւալը աւելացել է 50%-ով: Տարեվերջի դրութեամբ շրջանառութեան մէջ գտնուող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 327 հազ. 852, որը 2006թ.-ի վերջի համեմատ աւելացել է 1,57 անգամ (118 739 քարտերով): 2007թ.-ի վերջի դրութեամբ գործող «արքայ» քարտերի քանակը 2006թ.-ի վերջի համեմատ աւելացել է 1,54 անգամ (50 հազ. 199 քարտով) եւ կազմել 142 հազ. 482: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն աւելացել է 1,59 անգամ (68 հազ. 540 քարտով), այդ թւում` VISA միջազգային քարտային համակարգի քարտերի քանակն աւելացել է 1,54 անգամ (48 հազ. 547 քարտով) եւ կազմել 139 հազ. 280, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերի քանակը` 2 անգամ (11 հազ. 848 քարտով) եւ կազմել 23 հազ. 665: Մնացած մասը բաժին է ընկնում միջազգային այլ քարտերին: Շրջանառութեան մէջ գտնուող «արքայ» քարտերով իրականացուել է 2 մլն 81 հազար 54 գործառնութիւն` 74 մլրդ 889 մլն դրամ ծաւալով: «արքայ» քարտերով կատարուված գործառնութիւնների ծաւալը 2006թ.-ի համեմատ աւելացել է մօտ 1,65 անգամ (29 մլրդ 418 մլն դրամով), իսկ քանակը` 1,48 անգամ (672 հազ. 175-ով): VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացուած գործառնութիւնների ծաւալը կազմել է 90 մլրդ 234 մլն դրամ (1 մլն 436 հազ. 478 գործառնութիւն), իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացուել է 19 մլրդ 904 մլն դրամ ծաւալով 319 հազ. 346 գործառնութիւն: VISA համակարգի քարտերով իրականացուած գործառնութիւնների ծաւալը նախորդ տարուայ համեմատ աւելացել է 1,49 անգամ (29 մլրդ 723 մլն դրամով), իսկ MasterCard համակարգի քարտերով կատարուված գործառնութիւնների ծաւալը աւելացել է 1,57 անգամ (7 մլրդ 239 մլն դրամով): Միջազգային այլ քարտերով իրականացուել է 591 հազ. 675 գործառնութիւն` 28 մլրդ 607 մլն դրամ ծաւալով, որը 2006թ.-ի համեմատ աւելացել է 9 մլրդ 8 մլն դրամով: 2007թ.-ին քարտերով իրականացուած միջին օրական գործառնութիւնների ծաւալը կազմել է 593 մլն դրամ, իսկ միջին օրական գործառնութիւնների քանակը` 12 հազ. 302: Նշուած ծաւալում 42%-ը բաժին է ընկնում VISA միջազգային քարտերին, իսկ 35%-ը` «արքայ» քարտերին: 2006թ.-ի համեմատ միջին օրական գործառնութիւնների քանակը աւելացել է 1,5 անգամ (3 հազ. 886-ով): Այդ տարի «արքայ» քարտերով իրականացուած միջին ամսական գործառնութիւնների ծաւալը 2006թ.-ի համեմատ աւելացել է մօտ 3 հազ. դրամով եւ կազմել 50 հազ. դրամ (քանակն աճել է 1,4 անգամ):
  -   Տնտեսութիւն