ՌԴ ԱԳՆ-Ն ՄԵՐԺԵԼ Է ԱՅՑԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ HUMAN RIGHTS WATCH-Ի<br /> ՂԵԿԱՎԱՐԻՆ<br />


ՌԴ ԱԳՆ-Ն ՄԵՐԺԵԼ Է ԱՅՑԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ HUMAN RIGHTS WATCH-Ի
ՂԵԿԱՎԱՐԻՆ

  • 20-02-2008 18:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային իրաւապաշտպանական Human Rights Watch (HRW) կազմակերպութեան գործադիր տնօրէն Քենեթ Ռոթին մերժել են Ռուսաստանի մուտքի այցագիր տրամադրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Սա առաջին անգամ է ԽՍՀՄ ժամանակներից ի վեր, երբ HRW-ի ներկայացուցչին այցագիր չեն տալիս Ռուսաստան ժամանելու համար»,- նշել է Ռոթը: «Հենց սա ոչ կառավարական կազմակերպութիւնների վրայ այն յարձակումների օրինակ է, որոնց մասին մենք գրում ենք մեր զեկոյցում (Ռուսաստանի քաղաքացիական հասարակութեան վիճակի մասին)»,- ասել է Քենեթ Ռոթը:
  -   Միջազգային