ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՅՆՔԱՆ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ...<br />


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՅՆՔԱՆ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ...

  • 19-02-2008 15:20:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ Մենք բոլորս կարող ենք յիշել այն ժամանակը, երբ ամենամեայ որեւէ ճաշկերոյթի յայտնւում էր քաղաքային խորհրդի մի անդամ` հայերին եւ նրանց ձեռքբերումները գովաբանող հռչակագրով: Ներկաները քաղաքական գործչին ողջունում էին ուժգնացող ծափահարություններով եւ յոտնկայս գոչիւններով: Եվ եթէ ընտրուած պաշտօնեան հաջողեր լսարանին ողջունել մէկ կամ երկու աղաւաղուած հայերէն բառով, ապա նրան կգովաբաներին որպէս հերոսի: Այժմ այդ ժամանակները հեռաւոր յիշողութիւն են: Կոնգրեսի անդամների մասնակցութիւնը հայկական միջոցառումներին սովորական բան է դարձել: Նահանգապետներն իրենց ուշադրութիւնը կենտրոնացնում են ապրիլի 24-ի ոգեկոչման վրայ եւ Հայոց ցեղասպանութեան օր յռչակում` չնայած դաշնային կառավարութեան դիմադրութեանը: Ըստ էութեան, ԱՄՆ բոլոր նախագահի թեկնածուները տարածում են յայտարարութիւններ, որոնք ոչ միայն վերահաստատում են Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ աջակցութիւն են արտայայտում հայկական հիմնախնդիրներից շատերի նկատմամբ: Հիրաւի, հայերը երկար ճանապարհ են անցել: Իրենց մեծ առաջընթացի համար նրանք պարտական են բազմաթիւ ամերիկահայ կազմակերպութիւնների եւ յատկապէս համայնքի հազարաւոր անդամների ակտիւութեանը, ովքեր` որպէս կամաւորներ, անձնակազմի անդամներ եւ նուիրատուներ, ներգրաւուած են եղել քաղաքական շատ արշավներում: Շատ ուրիշներ էլ առաջադրուել են քաղաքական պաշտօնների, մէկը` Ջորջ Դեքմեջյանը, ընտրուել է Կալիֆոռնիա մեծ նահանգի նահանգապետ: Ուրիշ ամերիկահայեր դարձել են պետական բարձրաստիճան պաշտոնեաներ, Կոնգրեսի անդամներ, նահանգային օրենսդիրներ, քաղաքապետներ, քաղաքային խորհուրդների անդամներ, ինչպէս նաեւ դատական համակարգի աչքի ընկնող անդամներ. Տիգրան Թեւրիզյանը դարձել է ամերիկահայ առաջին դաշնային դատաւորը, իսկ դատաւորներ Արման Արաբեանը եւ Մարվին Բեքսթերը աշխատում էին Կալիֆոռնիայի Գերագոյն դատարանում: Չնայած համայնքի վերջին տարիների մեծ յաջողութիւններին` աւելի մեծ ակտիւութեան եւ կազմակերպական ջանքերի միջոցով շատ աւելիին կարելի էր հասնել: Դժբախտաբար, միշտ կան այնպիսիք, որոնք դուրս չեն գալիս իրենց անկիւնից եւ քարեր են նետում քաղաքականապես ակտիւների վրայ` այդպիսով ուրիշներին էլ յետ կանգնեցնելով համայնքի խնդիրներում ներգրաւուելու մտադրությունից: Նրանց համար բաժակը միշտ կիսով չափ դատարկ է եւ ոչ թէ կիսով չափ լիքը: Նրանք պնդում են, թէ քաղաքական ակտիւութիւնն իմաստ չունի, կայ'մ որովհետեւ քաղաքական գործիչներին չի կարելի վստահել, կամ էլ որովհետեւ այս կամ այն խումբը հակահայկական դաւադրութիւն է իրականացնում, ինչի պատճառով հայերը երբեք չեն հասնի իրենց նպատակներին: Այս անտարբեր հայերը հրաժարվում են ժամանակ, եռանդ եւ փող ծախսելուց` հայկական խնդիրներին օժանդակելու համար: Աւելի յաջողակ էթնիկ խմբերի ձեռքբերումները որպէս մոդել օգտագործելու եւ դրանց հետ մրցելու փոխարէն` այս «ոչ» ասողները կամ նախանձում, կամ զրպարտում են նրանց: Եկեք որպէս օրինակ դիտարկենք Ամերիկեան Հրեական յանձնախումբը (ԱՀՀ), որը Նյու Յորքում մօտ ամիսներին պատրաստւում է տոնել իր 102-ամեակը: ԱՀՀ-ի խորհրդաժողովին ելոյթով հանդէս գալու հրաւիրուած նշանաւոր հիւրերի թւում են ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Պան Գի-Մունը, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիք Սթրոս-Կանը, «Կոլումբիա» համալսարանի նախագահ Լի Բոլինջերը, «Վուդրո Վիլսոն» դպրոցի դեկան Անն-Մարի Սլոթերը, ինչպէս նաեւ Մարոկկոյի արտգործնախարար Թաիբ Ֆասսի Ֆիհրին: Ես չեմ զարմանա, եթէ ոչ շատ հեռաւոր ապագայում ամերիկահայ խոշոր կազմակերպութիւնները նոյնքան նշանաւոր բարձրաստիճան պաշտօնեաների հյուընկալեն իրենց ամենամեայ ժողովներին կամ տօնական ճաշկերույթներին: Իրոք, վերջին տարիներին մի շարք հայկական խմբեր, ինչպէս ՀԲԸՄ-ն, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը, Հայկական համագումարը, Թեմեը, Պրելատությունը, «Հայաստանի երեխաներ» հիմնադրամը եւ Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը շատ հեղինակավար միջոցառումներ են անցկացրել եւ հիւրընկալել ընտրուած ազդեցիկ պաշտօնեաների եւ յայտնի անձանց: Միւս արշինը, որով կարելի է չափել ամերիկահայ համայնքի արձանագրած առաջընթացը, այն գումարն է, որը նա հանգանակում եւ տրամադրում է Հայաստանում եւ սփիւռքում իրականացyող տարբեր ծրագրերի: Ամերիկահայ մի շարք կազմակերպութիւններ տարբեր առիթներով տարեկան տասնեակ միլիոնավոր դոլարներ են հաւաքում: Հանգանակութեան ամենանշանակալի միջոցառումներից մէկը «Հայաստան» հիմնադրամի ամենամեայ հեռուստամարաթոնն է: Այս կազմակերպութիւնը մօտ 15-ական մլն է հաւաքել անցեալ երկու տարուայ ընթացքում եւ էլի միլիոններ` նախկին հեռուստամարաթոններին: Որպէս համեմատութեան նմուշ հետաքրքիր կլինի նշել ամերիկեան-հրեական համայնքի` գումար հանգանակելու գործում ունեցած յաջողութիւնների մասին. դա նաեւ կխրախուսի ամերիկահայերին, որ է'լ աւելի ներգրաւուեն համայնքի գործերում: Ըստ Միաւորուած հրեական համայնքների (ՄՀՀ) նախագահ Հովարդ Ռիջերի, անցեալ տարի Հիւսիսային Ամերիկայի հրեական դաշնութեան համակարգը հաւաքել է 2,4 մլրդ. դոլար: Այս խումբն այժմ իր նուիրատւութեան ֆոնդերում աւելի քան 13 մլրդ դոլար ունի, որը տարեկան մօտ 1 մլրդ դոլար եկամուտ է տալիս: Անշուշտ, հասկանալի է, որ ամերիկեան-հրեական համայնքն աւելի հին, մեծ, բարգաւաճ եւ լաւ կազմակերպուած է, քան ամերիկահայ համայնքը: Այնուամենայնիւ, հայերը շատ աւելիին կարող են հասնել, քան ներկայումս հասել են` եթէ ընդլայնեն իրենց աջակցութեան հնարաւորութիւնները թէ' հասարակական կազմակերպութիւնների, թէ' ղեկավարութեան մակարդակում: Վստահաբար կարելի է ասել, որ ամերիկահայերը երկար ճանապարհ են անցել մինչ ամերիկեան քաղաքականութեան մաս դառնալը: Աւելի կազմակերպուած դառնալով, աւելի ներգրավվելով քաղաքական գործունէութեան մէջ եւ մոբիլիզացնելով իներտ մարդկանց` ամերիկահայ համայնքը կարող է ընդլայնել իր տնտեսական եւ քաղաքական առաջմղիչ կարողութիւնը եւ' ներպետական, եւ' միջազգային համաժողովներում: Շուտով կարող է գալ այն օրը, երբ աշխարհի հայտնիներից եւ հզօրներից ոմանք կթակեն հայկական կազմակերպութիւնների դուռը` անդրադառնալու համար համայնքի խորքային հիմնախնդիրներին, մտահոգութիւններին եւ շահերին:
  -   Յօդուածներ