ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ<br /> ԳՐԱԴԱՐԱՆԸ<br />


ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆԸ

  • 15-02-2008 20:45:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի յատուածում յարձակում է կատարուել YMCA քրիստոնեական ընկերակցութեան տեղի կենտրոնակայանի վրայ: 14 զինուած գրոհայիններ թափանցել են կենտրոնակայանի տարածք եւ պայթեցրել այնտեղ տեղավորված գրադարանը, հաղորդում է իսրայելական Jerusalem Post թերթը: Գրոհայինները գրադարանում երկու պայթուցիկ սարք են դրել, որոնցից միայն մէկն է աշխատել: Պայթիւնի եւ դրան յաջորդած հրդեհի հետեւանքով հազարաւոր գրքեր են ոչնչացուել: Տուժածների մասին տեղեկութիւններ չեն ստացուել:
  -   Միջազգային