«ՄԻԿԱՆ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԱՒԱԹ»-Ի 14-ՐԴ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ<br />


«ՄԻԿԱՆ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԱՒԱԹ»-Ի 14-ՐԴ
ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ

  • 15-02-2008 16:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշտարակի «Միկան» փետրուարի 14-ին աւարտեց ուսումնամարզական հաւաքը Անթալիայում եւ վերադարձավ Հայաստան: Վերադարձի նախօրեակին «Միկաի» ֆուտբոլիստները ընկերական խաղ անցկացրին Վորոշիլովգրադի «Զարյայի» հետ եւ պարտուեցին 2:3 հաշւով: Երեւանում կարճատեւ մարզումներից յետոյ «Միկան» կմեկնի Աշգաբադ եւ կմասնակցի փետրուարի 21-ին մեկնարկելիք «Թուրքմենիայի նախագահի գաւաթ»-ի 14-րդ խաղարկութեանը. որին հայտավորված են եւս 7 երկրների 9 թիմեր` բաժանուած 3 խմբերի: Փետրուարի 21-ին «Միկան» կմրցի Թուրքիայի հաւաքականի, իսկ 25-ին` «Շագադամի» (Աշգաբադ, Թուրքմենստան) հետ: Եզրափակիչ հանդիպումը նշանակուած է փետրուարի 29-ին: Մրցանակային հիմնադրամը 35 հազար դոլար է. 20 հազարը կստանայ յաղթողը, 10 հազարը` 2-րդ, 5 հազարը` 3-րդ տեղ գրաւող թիմը:
  -   Սպորտ