ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻՒԴՈՅԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ
ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ
15-02-2008 16:10:00 | Հայաստան | Սպորտ
ՓԱՐԻԶ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզում փետրուարի 8-ին
աւարտուած ձիւդոյի աշխարհի վերնագավաթի խաղարկութիւնից յետոյ
Հայաստանի հաւաքականը ֆրանսիացիների հետ ընդգրկվեց
ուսումնամարզական հաւաքում: Իսկ փետրուարի 15-ին Հայաստանի
հաւաքականը նոյն կազմով մեկնեց Վիեննա, ուր փետրուարի 16-17-ին
կմասնակցի աշխարհի գաւաթի խաղարկութեան հերթական փուլին: