ՍԻՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ<br />


ՍԻՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ

  • 15-02-2008 16:09:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է Իսրայելի հետ խաղաղ երկխօսութեան: Այս մասին հրեական պետութեան նախագահ Շիմոն Պերեսին յայտնել է Բրազիլիայի ԱԳՆ ղեկավար Սելսու Ամորիմը, որը հինգշաբթի այցով ժամանել է Իսրայել Դամասկոս այցելելուց անմիջապէս յետոյ: Ինչպէս հաղորդել է իսրայելական հեռուստատեսութիւնը, բրազիլացի նախարարը Պերեսին է փոխանցել երկխօսութեան պարաստակամության վերաբերեալ Ասադի բանաւոր ուղերձը: Բրազիլիան, ըստ Ամորիմի, կուզենար «միջնորդ լինել եւ հասնել Իսրայելի եւ իր հարեւանների միջեւ հակամարտութեան դադարեցման»: Իսրայելի նախագահը պատասխանել է, որ «Իսրայելը միշտ պատրաստ է խաղաղութեան», բայց կասկած է յայտնել իր սիրիացի գործընկերոջ մտադրութիւնների անկեղծութեան առնչութեամբ: «Չի կարելի մի ձեռքով ստորագրել խաղաղ համաձայնագրեր, իսկ մյուսով` աջակցել, ֆինանսավորել եւ զինել ահաբեկչական կազմակերպութիւններ` ի դէմս «Հզբոլլահի» եւ ՀԱՄԱՍ-ի»,- ասել է նա:
  -   Միջազգային