ԳԻՒՄՐԻԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ,<br /> ՀԻՒՐԸՆԿԱԼՈՒԹԵԱՆ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ<br />


ԳԻՒՄՐԻԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ,
ՀԻՒՐԸՆԿԱԼՈՒԹԵԱՆ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

  • 13-02-2008 21:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիւմրիի տեխնոպարկի ձեւաւորման աշխատանքներում ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութեան հետ համագործակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի Ամերիկեան համալսարանները, տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի երկու ընկերութիւններ, նորաձեւոթյան ոլորտի մէկ փորձագէտ, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալութիւնը, Համաշխարհային բանկը եւ ֆիննական տեխնոպարկերից մէկը: Այս մասին փետրուարի 13-ին յայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսէս Երիցյանը` «Տնտեսական լրագրողների ակումբ»-ի հրաւէրով նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեյանի նախընտրական ծրագրի տնտեսական հատուածը ներկայացնելիս: Նախարարի խօսքերով, Գիւմրիի տեխնոպարկը գործելու է տեղեկատուական տեխնոլոգիաների, հիւրընկալութեան եւ նորաձեւութեան ոլորտներում: Նշուեց, որ տեխնոպարկում գործարկվելիք ինկուբացիոն շղթայում համալսարաններին վերապահուելու է հետազոտական կենտրոնների դեր: Ներդրուելու է մտաւոր սեփականութեան գրանցման գործընթացն ապահովող համակարգ, տրամադրվելու է այդ սեփականութեան հիման վրայ բիզնես մոդելի ձեւաւորման համար անհրաժեշտ խորհրդատւութիւն` ձեռնարկութիւն հիմնելու, վենչուրային կամ այլ ներդրողների հետ կապելու նպատակով:
  -   Տնտեսութիւն