ՅՈՒՇՉԵՆԿՈ. ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ<br /> ՀԱՆՐԱՔՈՒԷ<br />


ՅՈՒՇՉԵՆԿՈ. ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ
ՀԱՆՐԱՔՈՒԷ

  • 13-02-2008 19:38:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինան միառժամանակ անց հանրաքուէ կանցկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Մոսկուայում ուկրաինական համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Մենք պէտք է հասկանանք, որ այդ հարցը վերաբերում է մեզնից իւրաքանչիւրին»,- ասել է Յուշչենկոն: Ըստ նրա, այսօրուայ դրութեամբ ուկրաինացիների 97 տոկոսը իրազեկ չէ, թէ ինչ բան է Հիւսիսատլանտեան դաշինքը:
  -   Միջազգային