ՄԱԼԱՅԶԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ<br />


ՄԱԼԱՅԶԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

  • 13-02-2008 18:07:00   |   |  Միջազգային
ԿՈՒԱԼԱ-ԼՈՒՄՊՈՒՐ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մալայզիայի վարչապետ Աբդուլլա Ահմադ Բադավին ցրել է երկրի խորհրդարանը եւ կոչ արել անցկացնել վաղաժամկէտ համընդհանուր ընտրութիւններ: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով Reuters գործակալութեանը: Բադավին ոչ մի կերպ չի բացատրել նմանօրինակ որոշումը, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ կառավարական կոալիցիան հոյս ունի նոր մանդատներ ստանալ քանի դեռ տնտեսութեան տեմպերի դանդաղումը եւ սղաճը յատկապէս ակնյայտ շոշափելի չեն դարձել: Կանխավ ենթադրւում էր, որ համընդհանուր ընտրութիւնները երկրում կկայանան 2009 թուականի կէսից ոչ շուտ:
  -   Միջազգային