ԱՅՍ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՍԿՈՒ ԵՎ ԱՐԾԱԹԻ ԳՆԵՐԸ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ<br /> ՊԼԱՏԻՆԻ ԵՎ ՊԱԼԱԴԻՈՒՄԻ ԳՆԵՐԸ` ԱՃԵԼ<br />


ԱՅՍ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՍԿՈՒ ԵՎ ԱՐԾԱԹԻ ԳՆԵՐԸ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ
ՊԼԱՏԻՆԻ ԵՎ ՊԱԼԱԴԻՈՒՄԻ ԳՆԵՐԸ` ԱՃԵԼ

  • 13-02-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալութեան կողմից ոսկու եւ արծաթի գնման եւ բացթողնման փետրուարի 11-17-ի համար սահմանուած գները աւելի ցածր են, քան փետրուարի 4-10-ի ժամանակահատուածի համար, իսկ պլատինի եւ պալադիումի գները` աւելի բարձր: Նախարարութեան պաշտօնական կայքէջի տուեալներով, փետրուարի 11-17-ի համար քիմիապես մաքուր ոսկու պետական ստանդարտին համապատասխանող ձուլակտորի 1 գրամի գնման գինը սահմանուել է 8 հազ. 299,11 դրամ (մօտ 26,79 ԱՄՆ դոլար), իսկ բացթողնման գինը` 8 հազ. 944,68 դրամ, նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 8 հազ. 399,47 դրամի (նուազումը` 2,02822%) եւ 9 հազ. 129,86 դրամի (2,02829%) դիմաց: 1 գրամ արծաթի գնման գինը փետրուարի 11-17-ի համար սահմանուել է 152,36 դրամ, բացթողնմանը` 165,61 դրամ` նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 152,54 դրամի (նուազումը` 0,118%) եւ 165,8 դրամի (նուազումը` 0,1146%) դիմաց: Պլատինի 1 գրամի գնման գինը ընթացիկ շաբաթուայ համար սահմանուել 16 հազ. 526,44 դրամ, բացթողնմանը` 17 հազ. 963,52 դրամ, նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 15 հազ. 536,77 դրամի (աճը` 6,36986%) եւ 16 հազ. 887,79 դրամի (աճը` 6,36987%) դիմաց: Պալադիումի 1 գրամի գնման գինը ընթացիկ շաբաթուայ համար սահմանուել է 3 հազ. 845,93 դրամ, բացթողնմանը` 4 հազ. 180,36 դրամ` նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 3 հազ. 534,69 դրամի (աճը` 8,8053%) եւ 3 հազ. 845,02 դրամի (աճը` 8,80546%) դիմաց:
  -   Տնտեսութիւն