ՀՀ ԿԲ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է «ԱԼՖԱ-ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ<br /> ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ<br />


ՀՀ ԿԲ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է «ԱԼՖԱ-ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ

  • 12-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի փետրուարի 12-ի որոշմամբ գրանցուել է «ԱԼՖԱ-ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերութիւնը, որին տրամադրվել է ոչ կեանքի ապահովագրութեան իրականացման լիցենզիա: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, «ԱԼՖԱ-ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ին նշուած լիցենզիայով վերապահուել է ցամաքային տրանսպորտի (բացառութեամբ երկաթուղային), հրդեհից եւ բնական աղէտներից, դժբախտ պատահարներից, ցամաքային աւտոտրանսպորտային միջոցների (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատւութեան, փոխադրվող գոյքի (բեռների) եւ ընդհանուր պատասխանատւութեան ապահովագրութեամբ զբաղուելու իրաւունք: Ինչպէս 2007թ.-ի նոյեմբերի վերջին նշել էր ՀՀ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսեանը, Հայաստանի ապահովագրական ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման եւ կարգաւորման միջազգային ստանդարտների ներդրման արդիւնքում 2007թ.-ին 6 ապահովագրական ընկերութիւններ դադարեցրել են գործունէութիւնը: Ըստ նրա, նոյեմբերի վերջին գործող 9 ապահովագրական ընկերություններն ունեցել են 38 հազար ապահովագրական պայմանագրեր, կամ 30%-ով աւելի, քան ունէին 2006թ.-ին գործող 15 ապահովագրական ընկերութիւնները: Աւելի վաղ ՀՀ ԿԲ նախագահը նշել էր, որ 2008թ.-ից Հայաստանի ապահովագրական շուկայում կգործեն այդ ոլորտի առաջնակարգ օտարերկրեայ ընկերութիւններ, ինչի վերաբերեալ ՀՀ ԿԲ-ն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություններ: Նրա խօսքերով, ամենայն հաւանականութեամբ, առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում կսկսի աշխատել բրիտանական ապահովագրական ընկերութիւն:
  -   Տնտեսութիւն