ՍԵՒԾՈՎԵԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ Է<br /> ՏՐԱՄԱԴՐԵԼ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ԻՆ<br />


ՍԵՒԾՈՎԵԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ Է
ՏՐԱՄԱԴՐԵԼ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ԻՆ

  • 12-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեւծովեան Առեւտրի եւ Զարգացման Բանկը 5 մլն դոլարի վարկ է տրամադրել «Հայէկոնոմբանկ»-ին: Վարկային պայմանագիրը ստորագրուել է փետրուարի 12-ին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «Հայէկոնոմբանկ»-ից, տրամադրուող միջոցները ուղղուելու են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկութիւնների, մասնաւորապէս արտադրութեան, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում գործող ընկերութիւնների վարկաւորմանը: Ըստ նոյն աղբիւրի, վարկավորումը կատարուելու է Սեւծովեան Առեւտրի եւ Զարգացման Բանկի կողմից մշակուած եւ սահմանուած «Փոքր եւ միջին ձեռնարկութիւններին վարկերի տրամադրման չափանիշների եւ ընթացակարգերի» համաձայն: Ըստ այդմ, վարկերը «Հայէկոնոմբանկ»-ի կողմից կտրամադրուեն մինչեւ 5 տարի ժամկէտով: Մէկ վարկառուի գծով վարկի առաւելագոյն գումարը կազմելու է 400 հազար ԱՄՆ դոլար: Նշենք, որ այս տարուայ յունվարի 1-ի դրութեամբ, «Հայէկոնոմբանկ»-ի ընդհանուր կապիտալը գերազանցել է 8,47 մլրդ դրամը (մօտ 27,3 մլն ԱՄՆ դոլար), ընդհանուր ակտիւները կազմում են աւելի քան 50,4 մլրդ դրամ, իսկ 2007թ.-ի զուտ շահոյթը` աւելի քան 1,88 մլրդ դրամ: Բանկն ունի 45 մասնաճիւղ Հայաստանում եւ Արցախում:
  -   Տնտեսութիւն