ՀՀ-ՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐԻ<br /> ԱՐԺԷՔՆԵՐԸ<br />


ՀՀ-ՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐԻ
ԱՐԺԷՔՆԵՐԸ

  • 12-02-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի չորրորդ եռամսյակում, միջին ընթացիկ գներով, Հայաստանում պարենային զամբյուղի տարեկան արժէքն, ըստ ՀՀ Առողջապահութեան նախարարութեան մշակած սննդամթերքի կազմի, կառուցուածքի եւ էներգետիկայի, կազմել է 277 հազար 718,5 դրամ (մօտ 898,8 ԱՄՆ դոլար)` 2006թ.-ի նոյն ժամանակահատուածի 245 հազար 242,3 դրամի դիմաց: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նվագույն պարենային զամբյուղի արժէքն ամսական կտրուածքով կազմել է 23 հազար 143,2 դրամ` նախորդ տարուայ չորրորդ եռամսյակի 20 հազար 436,9 դրամի դիմաց: 2007թ.-ի չորրորդ եռամսյակում, միջին ընթացիկ գներով, նուազագոյն սպառողական զամբյուղի արժէքը տարեկան կտրուածքով կազմել է 430 հազար 463,7 դրամ` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 380 հազար 125,5 հազար դրամի դիմաց; Ամսական կտրուածքով նուազագոյն սպառողական զամբյուղի արժէքը կազմել է 35 հազար 872 դրամ` 2006թ.-ի չորրորդ եռամսյակի 31 հազար 677,1 դրամի դիմաց: Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշուարկուած պարենային զամբյուղի ամսական արժէքը 2007թ.-ի չորրորդ եռամսյակում, ընթացիկ միջին գներով, մէկ շնչի հաշւով կազմել է 17 հազար 877,4 դրամ` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 15 հազար 626,4 դրամի դիմաց, իսկ մէկ մեծահասակի հաշւով` 19 հազար 908 դրամ` 17 հազար 401,4 դրամի դիմաց: Նոյն մեթոդամանությամբ հաշուարկուած նուազագոյն սպառողական զամբյուղի ամսական արժէքը 2007թ.-ի չորրորդ եռամսյակում ընթացիկ միջին գներով մէկ շնչի հաշւով կազմել է 27 հազար 710 դրամ` նախորդ տավա նոյն ժամանակահատուածի 24 հազար 220 դրամի դիմաց, իսկ մէկ մեծահասակի հաշւով` 30 հազար 875,4 դրամ` 26 հազար 972,2 դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն