ՄԻՆՉԵՒ 2009 Թ.-Ը ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՅՔԻ<br /> ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ<br /> ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


ՄԻՆՉԵՒ 2009 Թ.-Ը ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՅՔԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ
ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 11-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս Երեւանում իրականացւում է անշարժ գոյքի նկատմամբ քաղաքացիների սեփականութեան իրաւունքների ճանաչման-վերականգման ծրագիր: Ինչպէս փետրուարի 11-ի ասուլիսում նշեց Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը, ծրագիրը հնարաւորութիւն կտայ ճանաչել քաղաքացիների կողմից տասնեակ տարիներ օգտագործվող անշարժ գոյքի նկատմամբ նրանց իրաւունքները: Քաղաքապետը նշեց, որ մի շարք իրացման գօտիներում այդ աշխատանքները սկսուել են դեռեւս 2007թ.-ին: Սեփականութեան իրաւունքների վերականգնման աշխատանքների վերջնաժամկետը 2009թ.-ի դեկտեմբերն է: Ըստ ծրագրի, 2008թ.-ի առաջին եռամսյակում սեփականութեան իրենց իրաւունքը կը վերականգնեն Աւան, Նորք-Մարաշ համայնքների բնակիչները, երկրորդ եռամսյակում` Կենտրոն համայնքի, երրորդ եռամսյակում` Շենգաւիթի (մասնաւորապէս` Ներքին Չարբախ եւ Նորագավիթ գիւղերի, Աէրացիա թաղամասի), չորրորդ եռամսյակում` Մալաթիա-Սեբաստիա համայնքի (Շերամի փողոց, Յաղթանակ գիւղ, Ախպարաշեն, Նոյ եւ Մուշ թաղամասեր) բնակիչները: 2009թ.-ին այդ աշխատանքները կիրականացուեն Էրեբունի, Աջափնեակ, Դաւթաշէն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշէն համայնքներում: Ոչ իրացման գօտիներում սեփականութեան իրենց իրաւունքը կը վերականգնեն 10 հազար քաղաքացիներ: Ե.Զախարյանը յայտնեց, որ առաջիկայ երկու տարում իրացուելու են նաեւ հետեւեալ տարածքները` Կրկեսին, Գինու գործարանին, Հանրապետական մարզադաշտին, Ճարտարագիտական համալսարանին, Մաշտոցի պողոտայում գտնուող շուկային հարող տարածքները, Ֆիրդուսի, Կոնդ եւ Կոզեռն թաղամասերը: Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքապետի, իրացման աշխատանքներ կիրականացուեն 23 տարածքներում:
  -   Տնտեսութիւն