ԻՐԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՐՁԱՆ<br /> ԱՒԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ, ՍԻՐԱՆՈՒՇ ԱՆԴՐԻԱՍԵԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԵԱՆԸ<br />


ԻՐԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՐՁԱՆ
ԱՒԵՏԻՔ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ, ՍԻՐԱՆՈՒՇ ԱՆԴՐԻԱՍԵԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԵԱՆԸ

  • 11-02-2008 14:06:00   |   |  Սպորտ
ՈՒՐՄԻԱ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Ուրմիա քաղաքում փետրուարի 3-10-ին անցկացուեց շախմատի «Ֆաջր» միջազգային աւանդական մրցաշարը: 247 մասնակիցների պայքարում Աւետիք Գրիգորեանը 11 հնարաւորից վաստակեց 9 միաւոր ու գրաւեց 2-րդ տեղը: Իսկ առաջինը Ղայեմ Մաղամին էր (Իրան, 9,5 միաւոր): Կանանց մրցաշարի մասնակից 70 շախմատիստների պայքարում 9 հնարաւորից 7-ական միաւոր վաստակեցին եւ 1-4-րդ տեղերը համապատասխանաբար բաժանեցին (անհատական գործակիցներով) Լիլիթ Գալոյեանը, Սիրանուշ Անդրիասեանը, Նինո Բացիաշվիլին եւ Սոֆիկո Տերելաձեն (Վրաստան):
  -   Սպորտ