2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ<br /> Է 17,5%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 49,7%-ՈՎ<br />


2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ
Է 17,5%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 49,7%-ՈՎ

  • 08-02-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2007թ.-ին, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 506,5 մլրդ դրամ կամ 4 մլրդ 439,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թւում ապրանքների արտահանումը` 394,2 մլրդ դրամ կամ 1 մլրդ 157,4 մլն դոլար, իսկ ներմուծումը` 1 տրլն 112,3 մլրդ դրամ կամ 3 մլրդ 281,8 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշուէկշիռը բացասական է 718,1 մլրդ դրամով (2 մլրդ 124,4 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնութեամբ ստացուած բեռների` 693,1 մլրդ դրամով (2 մլրդ 52,4 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ին արտահանման ծաւալը 2006թ.-ի նկատմամբ աճել է 17,5%-ով, իսկ ներմուծմանը` 49,7%-ով: 2007թ.-ին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծաւալը կազմել է 235 մլն 763,7 հազ. դոլար, ինչը նախորդ տարուայ համեմատ աճել է 66,8%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 910 մլն 460,9 հազ. դոլար` աճելով 59,3%-ով: Ռուսաստան արտահանման ծաւալը անցած տարի կազմել է 201 մլն 772,7 հազ. դոլար եւ աճել 66,5%-ով, իսկ ներմուծումը` 570 մլն 477,5 հազ. դոլար եւ աճել 56,4%-ով: Վրաստան արտահանման ծաւալը կազմել է 87 մլն 4,6 հազ. դոլար (աճը` 59,2%), ներմուծմանը` 133 մլն 585 հազ. դոլար (աճը` 76,6%), Ուկրաինա արտահանման ծաւալը կազմել է 46 մլն 258,5 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ), ներմուծմանը` 176 մլն 521,9 հազ. դոլար (աճը` 61,7%): Եւրոմիութեան երկրներ արտահանման ծաւալը 2007թ.-ին կազմել է 566 մլն 393,4 հազ. դոլար եւ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել 19,6%-ով, իսկ ներմուծումը` 968 մլն 148,7 հազ. դոլար` աճելով 40,1%-ով: Բելգիա արտահանման ծաւալը կազմել է 105 մլն 191,1 հազ. դոլար (նուազումը` 3,4%), ներմուծումը` 157 մլն 355,6 հազ. դոլար (աճը` 0,1%): Բուլղարիա արտահանման ծաւալը կազմել է 45 մլն 569,7 հազ. դոլար (աճը` 35,5 անգամ), ներմուծումը` 29 մլն 964,2 հազ. դոլար (աճը` 54,3%): Գերմանիա արտահանման ծաւալը կազմել է 169 մլն 646,1 հազ. դոլար (աճը` 14,6%), իսկ ներմուծմանը` 116 մլն 742,6 հազ. դոլար (աճը` 37,3%): Ֆրանսիա արտահանման ծաւալը կազմել է 9 մլն 427,1 հազ. դոլար (աճը` 2,3 անգամ), ներմուծումը` 65 մլն 720,4 հազ. դոլար (աճը` 76,9%): Յունաստան արտահանման ծաւալը կազմել է 2 մլն 740,7 հազ. դոլար (աճը` 4,2%), ներմուծումը` 58 մլն 278 հազ. դոլար (նուազումը` 27,7%): 2007թ.-ին Հայաստանից Իտալիա են արտահանուել 30 մլն 35,8 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 3,8%), ներմուծուել` 95 մլն 193,5 հազ. դոլարի (աճը` 24,5%): Նիդեռլանդներ արտահանուել են 156 մլն 7,4 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 22,9%), ներմուծուել` 40 մլն 357,6 հազ. դոլարի (աճը` 81,6%): Նշուած ժամանակահատուածում Մեծ Բրիտանիա արտահանուած ապրանքների ծաւալը կազմել է 2 մլն 794,6 հազ. դոլար (նուազումը` 63,3%), ներմուծուած ապրանքներինը` 120 մլն 712,9 հազ. դոլար (աճը` 52,2%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 15 մլն 517,7 հազ. դոլար (նուազումը` 42,1%) եւ 13 մլն 240,1 հազ. դոլար (աճը` 73,7%): Բացի ԱՊՀ ու Եւրոմիութեան երկրներից, այլ երկրներ արտահանման ծաւալը 2007թ.-ին կազմել է 236 մլն 249,7 հազ. դոլար (նուազումը` 21%), ներմուծմանը` 1 մլրդ 403 մլն 227,2 հազ. դոլար (աճը` 51%): Այդ թւում Իսրայել արտահանումը կազմել է 26 մլն 432,3 հազ. դոլար (նուազումը` 69,8%), ներմուծումը` 34 մլն 483,9 հազ. դոլար (նուազումը` 60,5%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 51 մլն 412,9 հազ. դոլար (նուազումը` 21%) եւ 206 մլն 994,2 հազ. դոլար (աճը` 51,4%), Արաբական Միացեալ Էմիրությունների պարագայում` 6 մլն 789,5 հազ. դոլար (աճը` 21,3%) եւ 306 մլն 855,2 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ), Իրանի պարագայում` 38 մլն 631,8 հազ. դոլար (աճը` 30,3%) եւ 154 մլն 467,9 հազ. դոլար (աճը` 16,4%), Թուրքիայի պարագայում` 2 մլն 842,7 հազ. դոլար (աճը` 19,9%) եւ 125 մլն 589,2 հազ. դոլար (աճը` 41,9%), Շվեյցարիայի պարագայում` 49 մլն 258,9 հազ. դոլար (նուազումը` 31,7%) եւ 81 մլն 176,2 հազ. դոլար (նուազումը` 4,8%), Չինաստանի պարագայում` 7 մլն 871,8 հազ. դոլար (աճը` 17 անգամ) եւ 84 մլն 379,6 հազ. դոլար (աճը` 60,6%): Հայաստանից Պանամա 2006թ.-ին ապրանքներ չեն արտահանուել, 2007թ.-ին արտահանուել են 50,4 հազար դոլարի ապրանքներ, սակայն այդ երկրից ներմուծումը կազմել է 91 մլն 122,1 հազ. դոլար (աճը` 20,8%):
  -   Տնտեսութիւն