ԿՈՍՈՎՈՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ<br /> ՀՌՉԱԿԵԼ ՓԵՏՐՈՒԱՐԻ 17-ԻՆ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ
ՀՌՉԱԿԵԼ ՓԵՏՐՈՒԱՐԻ 17-ԻՆ

  • 08-02-2008 18:35:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի կառավարութիւնը «տեղեկութիւններ ունի», որ Կոսովոյի ալբանացի առաջնորդները երկրամասի անկախութիւնը կհռչակեն փետրուարի 17-ին: Այս մասին յայտնել է Կոսովոյի եւ Մետոխիայի գործերի սերբ նախարար Սլոբոդան Սամարջիչը: Սերբական կառավարութիւնը հաւաստի տեղեկություն է ստացել, որ «Կոսովոյի կառավարութիւնը ապօրինաբար միակողմանի կարգով փետրուարի 17-ին հռչակելու է երկրամասի անկախութիւնը»,- ասել է նախարարը: Ընդ որում Սամարջիչը չի ճշտել, թէ ինչ աղբիւրներից են ստացուել տեղեկությունները:
  -   Միջազգային