ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ<br /> ԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br />


ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ
ԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ

  • 04-02-2008 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 1-3-ին Երեւանի «Աշխատանք» մարզադահլիճում անցկացուեց Հայաստանի ազատ ըմբշամարտի առաջնութիւնը, որին մասնակցեցին տարբեր մարզերի 90 ներկայացուցիչներ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան Միհրան Ջաբուրյանը (55 կգ, Երեւան), Մարտին Բերբերեանը (60 կգ, Երեւան), Համազասպ Յովսէփեանը (66 կգ, Արտաշատ), Սուրէն Մարկոսեանը (74 կգ, Գառնի), Յարութիւն Ենոքյանը (84 կգ, ԲԿՄԱ), Էդգար Ենոքյանը (96 կգ, ԲԿՄԱ) եւ Վահան Գրիգորեանը (120 կգ, Երեւան): Առաջնութեան արդիւնքներով կազմավորվեց ՀՀ ազգային հաւաքական, որը փետրուարի 10-ին ուսումնամարզական հաւաքի կմեկնի Կիեւ: Այնտեղ հաւաքականը կմասնակցի փետրուարի 22-ին մեկնարկելիք միջազգային մրցաշարին: Այնուհետեւ թիմը կվերադառնայ Հայաստան եւ կնախապատրաստուի մարտի 30-ին Ֆինլանդիայի Տամպերէ քաղաքում մեկնարկող Եւրոպայի առաջնութեանը:
  -   Սպորտ