ՌԴ-ԻՑ ԱՐՏԱՔՍՈՒԱԾ ԼԱՏԻՇ ԴԻՒԱՆԱԳԷՏԸ ԿԱՇԽԱՏԻ ԱՄՆ-ՈՒՄ<br />


ՌԴ-ԻՑ ԱՐՏԱՔՍՈՒԱԾ ԼԱՏԻՇ ԴԻՒԱՆԱԳԷՏԸ ԿԱՇԽԱՏԻ ԱՄՆ-ՈՒՄ

  • 31-01-2008 20:15:00   |   |  Միջազգային
ՌԻԳԱ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լատուիացի դիւանագէտ Պետերիս Պոդվինսկին, որ արտաքսուել էր Ռուսաստանից ի պատասխան ռուս դիւանագէտի արտաքսմանը, իր դիւանագիտական կարիերան կշարունակի ԱՄՆ-ում Լատվիայի դեսպանատանը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտնել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Մարիս Ռիեկստինշը: «Ռուսաստանից արտաքսումը ազդեցութիւն չի գործի մեր դիւանագէտի կարիերայի վրայ: Պոդվինսկին աշխատանքը կշարունակի ԱՄՆ-ում Լատվիայի դեսպանութիունում: Նրա մուտքը Ռուսաստան տեսանելի ապագայում փակ է»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը: Յիշեցնենք, որ լատվիական դեսպանութեան աշխատակիցը Ռուսաստանից արտաքսուել էր ի պատասխան յունվարի 21-ին Լատվիայից ռուս դիւանագէտի արտաքսմանը:
  -   Միջազգային